Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ
01.11.2018 | 19:05

Ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ։ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը:
Փաշինյանի թեկնածությանը ձեռնպահ քվեարկեցին «Ելք» խմբակցության այն պատգամավորները, ովքեր ներկա էին նիստին, ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Մարտուն Գրիգորյանն, ազգային փոքրամասնությունները ներկայացնող ՀՀԿ խմբակցության անդամներ Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, փաստելով․ ֊ «Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»:

Դիտվել է՝ 2688

Մեկնաբանություններ